Ջոն ՄըքՔեյն. Մենք պետք է դատապարտենք Հայոց ցեղասպանությունը, բայց միեւնույն ժամանակ առաջ նայենք22 մարտի 2010 - 15:10 AMT PanARMENIAN.Net - «Հայոց ցեղասպանության հարցը կարեւոր է: Մենք պետք է դատապարտենք ցեղասպանությունը, բայց, մյուս կողմից պետք է առաջ նայենք»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, հանրապետական սենատոր Ջոն ՄըքՔեյնը: Նրա խոսքերով, ոչ ոք չի կարող մեղադրել ժամանակակից Թուրքիային Հայոց ցեղասպանության համար:«Իհարկե, Ցեղասպանության հարցը կարեւոր է, բայց Թուրքիան մեր դաշնակիցն է եւ գործընկերը եւ նրա աջակցությունը մեզ համար անհրաժեշտ է աշխարհում իսլամական շարժման դեմ պայքարում»,- ասել է սենատորը: Նա ավելացրեց, որ ժողովրդավարությունն աստիճանաբար եւ մեծ տեմպերով զարգանում է Թուրքիայում, հաղորդում է Haberturk.com-ը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |