Դոկու Ումարովը ստանձնել է Մոսկվայում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը 1 ապրիլի 2010 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Չեչեն անջատողականների առաջնորդ Դոկու Ումարովը ստանձնել է Մոսկվայում 39 մարդու կյանք խլած պայթյունների պատասխանատվությունը: Տեսաուղերձում, որը Ումարովը զետեղել է իր կայքում, ասվում է, որ նա անձամբ է հրաման արձակել հարձակման մասին: Ըստ նրա, Ռուսաստանում նոր ահաբեկչական գործողություններ կլինեն: Տեսաուղերձից մի քանի ժամ առաջ Ումարովի խմբավորման ներկայացուցիչը հայտարարել էր, որ Ումարովը կապ չունի մոսկովյան մետրոյում հնչած պայթյունների հետ, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը: Տեսանյութը նկարահանվել է 2010թ. մարտի 29-ին: Ումարովը հայտարարել է, որ հարձակումը Մոսկվայում «հատուցման օրինական գործողություն էր» Կովկասում «ռուս օկուպանտների սարքած կոտորածի դիմաց, որին զոհ գնացին Չեչնյաի եւ Ինգուշեթիայի խաղաղ բնակիչները, որը տեղի է ունեցել 2010թ. փետրվարի 11-ին Արշտի բնակավայրի մոտ: Ըստ Ումարովի, Ռուսաստանում նոր ահաբեկչական գործողություններ կլինեն: Ամերիկացի փորձագետները, որոնք հետեւում են իսլամիստական կայքերին, Ումարովի հարցազրույցը համարում են իրական, հաղորդում է dpa գործակալությունը: Դաշնային ուժերի հատուկ գործողության ընթացքում Ինգուշեթիայի Արշտի եւ Դատիխ գյուղերի մոտ, ըստ պաշտոնական տվյալների, սպանվել է 18 գրոհային: Տուժել է հինգ խաղաղ բնակիչ, որոնցից 4-ը հետագայում զոհվեցին: Դաշնային ուժերի ներկայացուցիչները հայտարարել են, որ գրոհայինները օգտագործեցին խաղաղ բնակիչներին որպես «կենդանի վահան»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |