Տիգրան Պետրոսյանը Դուբայում ընթացող բաց առաջնության առաջատարն է![]() 6 ապրիլի 2010 - 19:14 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 4-14-ը Դուբայում (ԱՄԷ) ընթանում է շախմատի 12-րդ բաց առաջնությունը, որին մասնակցում են 150 շախմատիստներ 32 երկրներից: Հայաստանը մրցաշարում ներկայացնում են 5 շախմատիստներ: Առաջին տուրում նրանցից 4-ը հաղթանակ են տարել, իսկ Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի է ավարտել պարտիան: 1-ին տուրից հետո Տիգրան Պետրոսյանը 1 միավոր ունի: Նա առաջին տեղում է: Մրցանակային ֆոնդը կազմում է 45 հազ. ԱՄՆ դոլար, հաղթողը կստանա 8 հազար: Առաջին տուրի պարտիաները հայ շախմատիստների համար ավարտվեցին հետևյալ կերպ` Գաբրիել Սարգսյան - Վինոդ Բխագվաթ (Հնդկաստան) 0,5:0,5 Տիգրան Պետրոսյան - Խալեդ Շիխաբ (Լիբանան) 1:0 Հրանտ Մելքումյան - Այադ Հուսեյն (Բահրեյն) 1:0 Տիգրան Քոթանջյան - Ռոբերտ Արելաննո (Ֆիլիպիններ) 1:0 Գևորգ Հարությունյան - Կարլոս դե Գուսման (Ֆիլիպիններ) 1:0
![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |