Մելինե Դալուզյանը Եվրոպայի ծանրամարտի առաջնության արծաթե մեդալակիր դարձավ![]() 9 ապրիլի 2010 - 20:19 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 9-ին Մինսկում (Բելառուսիա) Եվրոպայի ծանրամարտի առաջնության ժամանակ իր ելույթը սկսեց 63 կգ քաշային կարգում 2007 և 2008 թվականների Եվրոպայի չեմպիոն, 2006 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մելինե Դալուզյանը: Եվրոպայի առաջնությունում հայ ծանրամարտուհին ելույթ ունեցավ 69 կգ քաշային կարգում: "Պոկում" վարժությունում Դալուզյանը 115-կիլոգրամանոց ծանրաձողը և փոքր արծաթե մեդալ նվաճեց: Շեմշատ Տուլիաևան (Բելառուսիա) նույնպես 115 կգ բարձրացրեց, սակայն ավելի թեթև անձնական քաշի նորհիվ Դալուզյանը առաջ անցավ բելառուս ծանրամարտուհուց: "Հրում" վարժությունում Դալուզյանը սկսեց 135 կիլոգրամից և կարողացավ օգտագործել բոլոր երեք հնարավորությունները: Նա իր ելույթն ավարտեց 145 կիլոգրամով: Այդ վարժությունում Դալուզյանը նույնպես փոքր արծաթե մեդալ նվաճեց, քանի որ 4 գրամով ծանր էր Օկսանա Սլիվենկոյից (Ռուսաստան), որը նույնպես 145 կգ ծանրաձող բարձրացրեց: Երկամարտի արդյունքներով Դալուզյանը 260 կիլոգրամով Եվրոպայի առաջնության մեծ արծաթե մեդալ նվաճեց: Չեմպիոնի տիտղոսը նվաճեց Օկսանա Սլիվենկոն` 262 կիլոգրամով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |