ԱՀՀ-ն ողջունում է Կալիֆորնիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ հայտարարելու մասին որոշումը![]() 16 ապրիլի 2010 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) ողջունում է Կալիֆորնիա նահանգի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի որոշումը, որով ապրիլի 19-26-ը հայտարարվում է “Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրեր”: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net ի ստացած ԱՀՀ հայտարարության մեջ: “Քանի որ մենք կարևորում ենք ցեղասպանությոքւնների մասին իրազեկումն ու կանխարգելումը, իր քայլով նահանգապետ Շվարցենեգերը հիշեցրեց մեզ անցյալից դասեր քաղելու անհրաժեշտության մասին”,-հայտարարել է ԱՀՀ Հոգաբարձուների խորհրդի անդամ Փիթեր Կեզիրյանը: “Հարկավոր է հիշել անցյալի սարսափելի իրադարձությունների մաիսն` կանխելու համար նման իրադարձություննեի կրկնությունը: Հայոց ցեղասպանությունը մարդու իրավունքների սարսափելի խախտում էր և աշխարհին վրդովմունքն առաջացրած իրադարձություն: 1915-23թթ. 1,5 մլն հայեր զոհվեցին Օսմանյան կայսրությոյնում, ևս 500 000 ստիպված եղան լքել իրենց հայրենիքը: Ինչպես ամերիկացիներ և Կալիֆորնիայի բնակիչներ, մենք պարտավոր ենք բարձրացնել Հայոց ցեղասպանության մասին իրազեկման մակարդակն ու մասնակցել անմեղ զոհերի մահվան հետ կապված հիշատակի և սգո արարողություններին”,-հայտարարել է Առնոլդ Շվարցենեգերը: ![]() ![]() Հայոց ցեղասպանության մասին բանաձև 252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |