Գիլանի և Այոմիի խումբը կկոչվի "Who Cares". այն միջոցներ է հավաքագրելու հայկական դպրոցի համար

Գիլանի և Այոմիի խումբը կկոչվի

PanARMENIAN.Net - Deep Purple խմբի վոկալիստ Իէն Գիլանը հայտարարել է, որ Թոնի Այոմիի հետ կստեղծի հատուկ խումբ` "Who Cares", որը ելույթներ կունենա Գյումրիի երաժշտական դպրոցի վերականգնման համար միջոցներ հավաքագրելու նպատակով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, Իէն Գիլանն ասել է այս մասին, պատասխանելով իր կայքի այցելուի հարցին, թե հնարավո՞ր է արդյոք Smoke on The Water երգի ռեմիքսի ձայնագրումը երկրաշարժից տուժած Հաիթիին օգնելու համար:

Deep Purple-ի խմբի վոկալիստը նշել է, որ Հայաստանի օգտին 1989 թվականին համաշխարհային ռոք-աստղերի մասնակցությամբ ձայնագրված Smoke on The Water երգի նոր տարբերակի թողարկումը կկայանա մոտ ժամանակներս:

"20 տարի անցմենք դեռևս աշխատում ենքԳյումրիքաղաքում երաժշտական դպրոցի վերականգնման համար: Գյումրին, ինչպես և Սպիտակը, ավերվել էր, այն ժամանակ 25.000 մարդ էր զոհվել, և Աստված գիտի, թե որքան վիրավոր և անօթևան մարդ էր մնացել երկրաշարժից հետո:Մեր գործերըբավականին լավեն ընթանում, մեզաջակցում են քաղաքական գործիչները և գործարարները: Ինձ հաջողվեց պատկառելի գումար հավաքել վերջերս Երևանում կայացած երկու բարեգործական համերգներից", - ասել է Իէն Գիլանը:

"Մենք նաև համատեղ գաղափարունենք Թոնի Այոմիի հետ: Վերադառնալով Հայաստանից [2009 թվականիհոկտեմբերին], մենք որոշեցինքգրել մեկկամերկու երգև ստեղծելհատուկ խումբ` Who Cares անվանմամբ, որըելույթ կունենամիջոցների հավաքագրմանհամար: Մենք դեռևս տարբերակներ ենք քննարկում` կապված խմբի կազմի հետ, սակայն կարևոր քայլ արդեն արել ենք, սկսելով երգերը գրելուց: Ես վերջերս այցելեցի Թոնիին, և մենք մեկ-երկու բավականին լավ երգեր ձայնագրեցինք: Հույս ունեմ, մոտ ժամանակներս մենք կձայնագրենք դրանք պատշաճ ձևով և կկարողանանք ավելի շատ միջոցներ հավաքել Գյումրիում դպրոցի վերականգնման նախագծի օգտին:Կարծում եմ, Հայիթիին օգնելուձերգաղափարը հրաշալի է, քանի որ մենք բոլորս ցնցված ենքայնտեղ կատարվածիողբերգական հետևանքներից: Միևնույնժամանակ, ես կարծումեմ, որ ավելիլավէիմ բոլոր ջանքերն ուղղել այնտեղ, որտեղ դրանք առավել արդյունավետ են: 20 տարի անց մենք դեռևս անելիք ունենք Հայաստանում", - հայտարարել է Իէն Գիլանը:

Մեդիամաքս գործակալությունը հանդես էր եկել որպես Երևանում մարտի 26-ին ու 27-ին Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Իէն Գիլանի բարեգործական համերգների կազմակերպիչ: Համերգներից ստացված հասույթը (18 մլն 327 հազ. դրամ) կուղղվի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի շենքի կառուցմանը:

Համերգների գլխավոր հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ բջջային օպերատորն էր, գործընկերը` bmi ավիաընկերությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---