// IP Marketing video - START// IP Marketing video - END

Երևանում բացվեց Էդուարդ Խարազյանի, Ռոբերտ Էլիբեկյանի և Արա Շիրազի աշխատանքների համատեղ ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Ապրիլի 16-ին Երևանում` Ժամանակակից արվեստի թանգարանում, բացվեց հայ նկարիչներ Էդուարդ Խարազյանի, Ռոբերտ Էլիբեկյանի և քանդակագործ Արա Շիրազի աշխատանքների համատեղ ցուցահանդեսը:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 16-ը: Այն նվիրված է թանգարանի հիմնադիր Հենրիկ Իգիթյանի հիշատակին, որը կյանքից հեռացավ մեկ տարի առաջ:

"Ընկերների հետ համատեղ ցուցահանդեսն իմ ցանկությունն էր: Ես համատեղ ցուցահանդեսի կողմնակից եմ, որովհետև հենց այստեղ են գաղափարներ ծնվում: Բացի դրանից, այս ցուցահանդեսը պարզապես հաճույք է պատճառում ինձ, քանի որ չկա մրցակցության զգացողություն, ամեն ինչ ներդաշնակության մեջ է: Ցուցահանդեսը ևս մեկ անգամ կհիշեցնի մեր մասին մեր արվեստը գնահատողներին",- նշել է Էդուարդ Խարազյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: Նրա խոսքով, ցուցահանդեսում ներկայացված են իր վերջին տարիների աշխատանքները: "Ես հուսով եմ, որ բոլոր հանդիսատեսները միայն դրական զգացողություններ կունենան: Եվ իմ կտավներում կտեսնեն այն լույսը, որը ես տեսնում եմ ամենուրեք",- ամփոփեց նա:

Ռոբերտ Էլիբեկյանն իր հերթին նշեց. "Ցուցահանդեսն աստիճանաբար էր հասունանում: Սրանք երեք տարբեր մարդկանց աշխատանքներ են: Դրանք ներդաշնակորեն լրացնում են միմյանց":

Արա Շիրազը նույնպես իր ուրախությունը հայտնեց համատեղ ցուցահանդեսի անցկացման առիթով: "Ես շատ ուրախ եմ, որ կան արվեստասերներ, որոնք զանազանում և գնահատում են բարձրորակ արվեստը, և կան արվեստի գործիչներ, որոնք շարունակում են աշխատել` չկորցնելով նպատակն ու էությունը",- ասաց նա:

Խարազյանի, Էլիբեկյանի և Շիրազի աշխատանքների` Պողոս Հայտայանի կողմից կազմված և ավելի վաղ հրատարակված կատալոգը հիմք ծառայեց սպասվող ցուցահանդեսի ցուցադրության համար:

 Ուշագրավ
Այն կպայքարի մրցանակի համար «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում
«Ազնավուրը բացարձակ արտիստ է, նա երգեր է գրել նաև ֆիլմերի համար, նաև մեծ դերասան է, սցենարներ է գրել»,-ասել է «Սեզարի» նախագահ Ալեն Թերզյանը
Ցուցահանդեսը մեկտեղում է ժամանակակից կերպարվեստը, քանդակագործությունը, լուսանկարչությունը, տեսանյութեր
Կարճ սերիալի համար մրցանակին է արժանացել «Ջանի Վերսաչեի սպանությունը»