Հովարդ Բերմանը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքական լոբբիի գործողությունները19 ապրիլի 2010 - 20:28 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի դեմ հանդես եկող կոնգրեսականներին կոչ արեց դադարեցնել "կույր" փաստարկներ առաջադրել XX դարի առաջին Ցեղասպանության շուրջ: Ինչպես գրում է ԱՄՆ Կոնգրեսի The Hill թերթը, Բերմանը նշեց, որ իր համար անընդունելի է "այսպես կոչված ցեղասպանություն" արտահայտությունը, որն օգտագործել էին թուրքական կազմակերպությունները Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին հասցեագրված նամակում: Այդ նամակում ԱՄՆ թուրքական կազմակերպությունները խոսնակին կոչ էին արել թույլ չտալ, որպեսզի 252 բանաձևն առաջ գնա Կոնգրեսում: Ինչպես նշեց Բերմանը, "այսպես կոչված ցեղասպանություն" արտահայտությունը հակասում է լուրջ ու անհերքելի պատմական փաստերին ու ցեղասպանությունների հետազոտությամբ զբաղվող մասնագետների կարծիքներին: Ավելի վաղ Հովարդ Բերմանը նամակով դիմել էր Ներկայացուցիչների պալատում իր գործընկերներին: Նամակում, մասնավորապես, դատապարտվում էին Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքական լոբբիի գործողությունները: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |