Մոսկվայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջոցառում![]() 20 ապրիլի 2010 - 10:16 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի Նեկրասովի անվան քաղաքային կենտրոնական գրադարանում «Արարատ» մշակութային միությունը ՌԴ-ում ՀՀ դեսպանության եւ Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի հետ համատեղ կազմակերպել էին երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին: Բացման խոսքով հանդես եկավ «Արարատ» մշակութային միության նախագահ Էմանուիլ Դոլբակյանը։ Ելույթներ ունեցան ՌԴ Հայաստանի դեսպանությունում արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Ռոբերտ Անանյանը` նշելով, որ ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը կնպաստի հետագայում բացառելու նման ողբերգությունը, քաղաքական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Սվարանցը, «Ռուս-հայկական համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, «Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսաստանյան միության» փոխնախագահ Վլադիմիր Օսիպովը։ Երեկոյին ներկա էին ռուս եւ հայազգի ականավոր գործիչներ, գիտության, արվեստի եւ մշակույթի ներկայացուցիչներ: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |