20 ապրիլի 2010 - 10:45 AMT
Խարկովում կնշեն Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը

Խարկովի և Խարկովի մարզի հայ համայնքը ապրիլի 23-26-ը մի շարք միջոցառումներ կանցկացնի` նվիրված Հայոց ցեղասպանության 95-ամյակին:

Ապրիլի 24-ին ժամը 11.00-ին ծաղիկներ կդրվեն 1915թ. զոհերի հիշատակին նվիրված հուշատախտակի մոտ, 12.00-ին կմատուցվի պատարագ Սբ.Հարության եկեղեցում, այնուհետև ծաղիկներ կդրվեն եկեղեցու տարածքում կանգնեցված խաչքարի մոտ: Տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բաց դաս:

Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ պատվավոր հյուպատոսությունը Ուկրաինայի Խարկովի և Սումսկի մարզերում, Հայ Առաքելական եկեղեցին, հայկական հասարակական կազմակերպությունները, հայ համայնքը, հաղորդում է Analitika.at.ua-ն:

Իսկ ապրիլի 18-ին Սմոլենսկում տեղադրվեց առաջին խաչքարը, որի հեղինակն է Ռուդիկ Բաբուրյանը: Խաչքարը քանդակված է Հայաստանից բերված վարդագույն տուֆից: