Արքեպիսկոպոս Չոլակյանն աղոթք է հղել առ Աստված Ներկայացուցիչների պալատում![]() 22 ապրիլի 2010 - 11:23 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նիստն ապրիլի 21-ին սկսվել է Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան հայրապետական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Օշական Չոլակյանի աղոթքով: Սրբազանը հարգել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հիշատակը և աղոթք հղել առ այն, որ նման բարբարոսություններն ապագայում երբեք չկրկնվեն, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): Արքեպիսկոպոսը հրավիրվել էր Նյու Յորքի կոնգրեսական Քերոլայն Մելոնիի կողմից, որը երկար ժամանակ ԱՄՆ հայկական համայնքի բարեկամն է: Նա ողջունել է հայկական համայնքի հոգևոր առաջնորդին և նշել, որ Հայոց ցեղասպանության 95-ամյակի օրը միանալու է նրան: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |