Ադամ Շիֆը կոչ է արել ԱՄՆ նախագահին ճանաչել Հայոց ցեղասպանությունը![]() 23 ապրիլի 2010 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Կոնգրեսական Ադամ Շիֆը կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կատարել իր խոստումը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին ասվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կողմից PanARMENIAN.Net ուղարկած հայտարարության մեջ: Ընդգծելով, որ նախագահ Օբաման 2009-ի ապրիլի 24-ին Ամերիկայի հայկական համայնքին ուղղված ուղերձի ընթացքում ամբողջությամբ չկատարեց տված խոստումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի պատճառով, կոնգրեսական Շիֆը նշել է, որ Արձանագրությունների գործընթացի շաղկապումը Հայոց ցեղասպանության բանաձևի հետ իրականում հանգեցրեց նրան, որ Թուրքիան չվավերացրեց Արձանագրությունները: “Մենք Ամերիկայի հայերի հետ շնորհակալություն ենք հայտնում կոնգրեսական Ադամ Շիֆին ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած նվիրվածության համար: Ապրիլի 24-ին նախօրեին, երբ նկատվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների տապալում, պարզ է դառնում, որ նախագահ Օբաման լուրջ ընտրության առաջ է կանգնում` նա կամ կարող է կատարել իր խոստումը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը, կամ կշարունակի մնալ թուրքական կառավարության ժխտման քաղաքականության մասնակիցը” ,- ասել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |