Մարինա Թրիներ. Հայոց ցեղասպանությունն առաջնահերթ նշանակություն ունի ցեղասպանության հարցի ցանկացած քննարկման համար![]() 4 մայիսի 2010 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական համագումարը (ԱՀՀ) մասնակցել է «Ռասիզմից դեպի Ցեղասպանություն. կյանք առանց ատելության» խորհրդաժողովին, որը տեղի է ունեցել Կալիֆորնիայի Սան Դիեգոյի համալսարանում (UCSD)`ցեղասպանությունների կանխարգելման կարևորության և դրանց ժխտման վտանգի իրազեկությունը բարձրացնելու նպատակով: Միջոցառման ընթացում ուսումնասիրվել են 20-րդ դարում ռասիզմի օրինակները, որոնք հանգեցրել են զանգվածային սպանությունների և ցեղասպանության: Այս միջոցառումն առաջինն է սեմինարների շարքից, որոնք տեղի են ունեցել համալսարանում` ռասիզմի և ցեղասպանության վերաբերյալ հարցերի շուրջ ուսանողների իրազեկության մակարդակը բարձրացնելու նպատակով: Գիտաժողովին մասնակցում էր նաև ԱՀՀ արևմտաամերիկյան մարմնի ղեկավար Եղիշե Քեշիշյանը, որն անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին Օսմանյան կայսրությունում օրենքների խտրականության և դրության լույսի ներքո, ինչն անհանդուրժողականություն և օրենքով արդարացված վայրագություններ է ծնել: «Հայոց ցեղասպանությունն առաջնահերթ նշանակություն ունի ցեղասպանության, անհանդուրժողականության և ատելության հարցի ցանկացած քննարկման համար: Դա ողբերգական պատմություն է, որովհետև ժամանակակից Թուրքիան, որն Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության համար պատասխանատու պետություն-ժառանգորդ է, ժխտում է այս փաստը»,- ասել է UCSD ծրագրի համակարգող Մարինա Թրիները:
![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |