Բակո Սահակյանը գոհունակություն է հայտնել Ղարաբաղում «The HALO Trust»-ի կատարած աշխատանքների կապակցությամբ 4 մայիսի 2010 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է մարդասիրական ականազերծմամբ զբաղվող բրիտանական ոչ կառավարական "The HALO Trust" կազմակերպության ղարաբաղյան ծրագրի ղեկավար Ռոլի Կլարկին: Հանդիպման ընթացքումպարոնԿլարկը տեղեկացրել էերկրիղեկավարին Լեռնային Ղարաբաղում կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի եւ դրանց արդյունքների մասին: Քննարկվել են նաեւ հարցեր` կապված հանրապետության տարածքում ականապատված դաշտերի եւ չպայթած զինամթերքի վնասազերծմանն ուղղված "The HALO Trust"-ի հետագա գործունեության հետ: Բակո Սահակյանըգոհունակությունէ հայտնելկազմակերպության աշխատակիցների կողմից կատարված աշխատանքների կապակցությամբ` միաժամանակ հաստատելով իշխանությունների պատրաստակամությունը Արցախում իրականացվող ծրագրին աջակցելու գործում, հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |