Հայաստանի սփյուռքի նախարարն աշխատանքային այցով մեկնել է Իսրայել եւ Հորդանան

Հայաստանի սփյուռքի նախարարն աշխատանքային այցով մեկնել է Իսրայել եւ Հորդանան

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մայիսի 2-6-ը աշխատանքային այցով մեկնեց Իսրայել: Այցելության ընթացքում Հրանուշ Հակոբյանը կհանդիպի Իսրայելի սփյուռքի նախարար Յուլի Իդելսթեյնի, ներգաղթյալների ինտեգրման նախարար Սոֆա Լանդվերի, արտաքին գործերի նախարարության փոխկառավարիչ Փինի Ավիվի, Հրեական Գործակալության ղեկավար Նաթան Շարանսկու և Ամերիկա-իսրայելական միացյալ համագործակցության կոմիտեի գործադիր տնօրեն Արնոն Մանտվերի հետ: Նախարար Հ.Հակոբյանը հանդիպումներ կունենա նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի, Իսրայելում ՀՀ պատվո հյուպատոս Ցոլակ Մոմջյանի և Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախատեսվում է նաև այցելություն Հին Երուսաղեմ: Մայիսի 5-ին Հրանուշ Հակոբյանը կմեկնի Հորդանանի թագավորություն, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---