Առաջիկա օրերին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը![]() 6 մայիսի 2010 - 15:00 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա) և Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) հայտարարություն են տարածել, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Մայիսի 5-ին համանախագահները Վիեննայում տեղեկացրեցին ԵԱՀԿ Մինսկի խմբին բանակցությունների ներկա փուլի մասին և շնորհակալություն հայտնեցին ՄԽ-ին համանախագահների ջանքերին աջակցելու համար: Միջնորդներն ընդգծել են Մադրիդյան սկզբունքների, ինչպես նաև 2009թ. հուլիսի 10-ին Ակվիլայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարության դրույթների վրա հիմնված կարգավորման մեջ առաջընթացի հասնելու կողմերի ձգտումը»: Հայտարարության մեջ ասվում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահի կարգավիճակում Վիեննա կատարած իր վերջին այցի շրջանակներում Յուրի Մերզլյակովը պաշտոնապես Մինսկի խմբին ներկայացրեց նոր ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովին: Ակնկալվում է, որ մոտակա օրերին Պոպովը կհանդիպի Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Եվրոպայում բանակցություններն առաջ մղելու հարցերը քննարկելու համար: ![]() ![]() ԵԱՀԿ Մինսկի խումբ Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի շփման խումբը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |