Դորվարդ Հակոբյան. Իմ նկարներն ավելի լավ են արտահայտում իմ մտքերը, քան բառերը 7 մայիսի 2010 - 23:17 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 3-ին «Ֆորում» պատկերասրահում բացվեց գեղանկարիչ Դորվարդ Հակոբյանի 90-րդ հոբելյանական ցուցահանդեսը: Այն կանցնի Սանքտ Պետերբուրգում հայերի հաստատման 300-ամյակի տոնակատարությունների շրջանակներում: Իր ողջույնի խոսքում «Ֆորում» պատկերասրահի տնօրեն, նկարիչ Նիկոլայ Տյոպլին նշել է. «Դ.Հակոբյանի կտավները լի են նկարչի անկեղծ զգացմունքներով, նա բոլոր արտահայտչական մեթոդներով ձգտում է արտահայտել իր սերն առ աշխարհ, որում մենք ապրում ենք»: Ելույթ ունեցավ նաև Սանքտ Պետերբուրգի հայկական եկեղեցու քահանա, տեր Հադ Ղազարյանը: Իր հերթին, նկարիչը նշել է. «Իմ նկարներն ավելի լավ են արտահայտում իմ մտքերը, քան բառերը»: Դորվարդ Հակոբյանը ծնվել է 1943թ. Երևանում: Նա ֆիզիկոս է կրթությամբ և 140 գիտական աշխատությունների հեղինակ: Միևնույն ժամանակ նա բազմաթիվ նկարների հեղինակ է: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |