Աթենքում անցկացվեց շախմատի մրցաշար` նվիրված Շուշիի ազատագրման 18-ամյակին 8 մայիսի 2010 - 13:49 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» Հ. Մ. կենտրոնի նախաձեռնությամբ, կենտրոնի սրահում, մայիսի 4-ին և 6-ին անցկացվեց Շուշիի ազատագրման 16-րդ ամյակին նվիրված շախմատային մրցաշար: Հետաքրքիր և լարված մթնոլորտում անցած հանդիպումների արդյունքում հաղթող ճանանչվեցին Կյուլումյան Գևորգը, Թումանյան Հակոբը, Թիֆթիկչյան Գրիգորն ու Աճեմյան Վահեն: Հաղթողներն իրենց մեդալներն ու նվերները կստանան մայիսի 16-ին` «Հայաստան» կենտրոնի կողմից կազմակերպվող Մայիսի հաղթական հերոսամարտերին նվիրված գեղարվեստական միջոցառման ընթացքում, որը տեղի է ունենալու Աթենքի քաղաքապետարանի «Մելինա Մերկուրի» թատերասրահում: Մրցաշարին մասնակիցները, որորնք բաժանվեցին երկու խմբի, առաջին խմբում ընդգրկված էին Թումանյան Հակոբը, Կյուլումյան Գևորգը, Թիֆթիկչյան Գրիգորը, Աճեմյան Վահեն և Արամ Տեր-Գևորգյանը, իսկ երկրորդում` Թումանյան Պարգևը, Բայադյան Գևորգը, Զատիկյան Գրիգորը, Գալստյան Ռոբերտը և Հակոբյան Ռոստոմը: Հարկ է նշել, որ մրցաշարի գլխավոր մրցավարն ու համակարգողն էր Մերի Մանգրյանը, PanARMENIAN.Net ին են հաղորդել «Հայաստան» կենտրոնում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |