Մասաո Կավասոեն Երևանում անց է կացնում կարատե-դոյի վարպետության դասեր17 մայիսի 2010 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 17-19-ին Երևանում հայտնի ճապոնացի վարպետ, Ավանդական կարատեի միջազգային ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Մասաո Կավասոեն (սև գոտի 8 դան) կանցկացնի վարպետության դասեր և սեմինարներ: Կավասոեն Հայաստանում է գտնվում Հայաստանի ավանդական կարատեի ֆեդերացիայի նախագահ, կարատե-դոյի սև գոտի 5-րդ դան Շահեն Պետրոսյանը: Վարպետության առաջին դասը Կավասոեն անցկացրեց «Օռանժ» մարզահամալիրում: Իսկ մայիսի 18-ին երկրորդ անգամ տեղի կունեա արևելյան մենամարտերի փառատոն, որին կմասնակցեն Արևելայն մարզաձևերի բոլոր ֆեդերացիաները: Ֆեդերացիայի նախագահ Շահեն Պետրոսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ արդեն 4-րդ տարին է, ինչ Հայաստանում անցնում են վարպետության դասեր: «Կավասոեի մակարդակի մասնագետներն աշխարհում 5-ն են: Նա մեր տարածաշրջանի` Կովկասի, պատասխանատուն է: Պատանի մարզիկները նման մարզումների կարիք ունեն»,-ասել է Պետրոսյանը: Ըստ Պետրոսյանի, Հայաստանում այդ մարզաձևով զբաղվում է մոտ 400 մարզիկ, կան դպրոցներ Երևանում, Ստեփանավանում և Աբովյանում: «Մեր մարզիկները մասնակցում են տարբեր միջազգային մրցաշարերի: Այս տարի մենք առաջարկներ ունենք մասնակցելու ԱՄՆ-ում. Իտալիայում ու Հոլանդիայում կայանալիք մրցաշարերին: Սակայն, դեռ պարզ չի, թե որ մրցաշարին մենք կմասնակցենք»,-հավելել է նախագահը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |