Հայաստանի բռնցքամարտի հավաքականը ԵԱ-ից առաջ վերջին հավաքը կանցկացնի Կիևում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը ԵԱ-ից առաջ վերջին հավաքը կանցկացնի Կիևում

PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Կիև կմեկնի (Ուկրաինա), որտեղ Կոնչա-Զասպա Օլիմպիական բազայում վերջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի նախքան հունիսի 4-13-ը Մոսկվայում կայանալիք Եվրոպայի առաջնության մեկնարկը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է, որ Հայաստանի հավաքականի հետ համատեղ հավաքներ կանցկացնեն նաև Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Հունգարիայի հավաքականները: «Հնարավոր է, որ մեզ միանա նաև Թուրքիայի հավաքականը: Այնտեղ մենք կմնանք մինչև հունիսի 2-ը և ապա կմեկնենք Մոսկվա: Հավաքներին հայկական հավաքականի կազմում կմասնակցեն 11 բռնցքամարտիկներ, որոնք ելույթ կունենան Եվրոպայի առաջնությանը»,- ընդգծել է Մեհրաբյանը:

Մարզչի խոսքով, բոլոր բռնցքամարտիկները լավ ֆիզիկական պատրաստվածություն ունեն և չունեն վնասվածքներ:

Մինչ այդ հավաքականը մի քանի հավաք անցկացրեց Արարատում և Ծաղկաձորում: Հավաքականը մասնակցել է Բուլղարիայում, Չեխիայում ու Հայաստանում կայացած միջազգային մրցաշարերի:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---