Ադրբեջանական պատվիրակությունը թույլ չտվեց իր մարզիկին ներկա գտնվել պարգևատրման արարողությանը20 մայիսի 2010 - 20:30 AMT PanARMENIAN.Net - Վալենսիայում ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հայ ծանրորդ Վլադիկ Կարապետյանը 62 կգ քաշային կարգում դարձավ Եվրոպայի չեմպիոն: «Երկամարտի» արդյունքում նա բարձրացրեց 253 կգ և 1 կգ-ով առաջ անցավ ադրբեջանցի ծանրորդ Ֆիրուդին Գուլիևից: 3-րդ տեղը զբաղեցրեց Էմրե Բույուկունլուն (Թուրքիա)` բարձրացնելով 249 կգ: «Հրում» վարժությունում Գուլիևի 3-րդ փորձից հետո, երբ նա չկարոցացավ բարձրացնել 145 կգ-անոց ծանրաձողը, ադրբեջանական պատվիրակությունը բողոքարկեց մրցավարների որոշումը, բայց չհասավ արդյունքի և որպես բողոքի նշան թույլ չտվեց իր ծանրորդին ներկա գտնվել պարգևատրման արարողությանը: ![]() ![]() Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |