Ֆրանսիայում գտնվել է Մուսա լեռան պաշտպաններին փրկած ծովակալի շիրիմը![]() 22 մայիսի 2010 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին Սեն Շամոյում տեղի է ունեցել ծովակալ Լուի Ֆուրնյեի հիշատակի արարողությունը, որը 1915-ին փրկել է Մուսա լեռան 4080 պաշտպաններին` չսպասելով Ֆրանսիայի ռազմական նախարարի թույլտվությանը և տեղափոխելով նրանց Պորտ-Սաիդ (Եգիպտոս): Ադմիրալի գերեզմանը գտել են նրա փրկած հայերի հետնորդները: Միջոցառմանը ներկա էր նաև Սեն Շամոյի քաղաքապետ Կլոդ Ֆորեն: Ծովակալի շիրիմին հուշարձան է տեղադրվել, այնուհետև քաղաքի եկեղեցում կայացել է «Նարեկացի» համույթի համերգը: Մուսա լեռան ստորոտին գտնվող հայկական գյուղերի բնակիչները 1915թ. Ցեղասպանության ժամանակ պաշտպանություն են կազմակերպել: Լեռան հարակից տարածքում ընկած էին 6 հայկական գյուղեր. Կապիսույուն, Վակիֆլին, Հիդիրբեյը, Յողունօլուկը, Խաջիխաբիբլին, Բիտիասը: Գյուղերի բնակիչները սկզբից արտաքսվել են Անթաքա քաղաք: Այնուհետև օսմանյան զորքերի մոտենալուց հետո Մովսես Տեր-Գալստյանի գլխավորությամբ բարձրացել են Մուսա լեռ, որտեղ և պաշտպանվել են: Պաշտպանվողներն, ի տարբերություն իրենց թվով մի քանի անգամ գերազանցող թուրքական բանակի, ունեցել են ընդամենը մի քանի հարյուր հրացան: Լեռան պաշտպանները դիմացել են 53 օր և փրկվել են ֆրանսիացի նավաստիների կողմից: Մուսա լեռան պաշտպանությունը նկարագրված է ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպում, որը թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |