Աբխազիայի խորհրդարանի փոխխոսնակ. ԼՂՀ-ում ընտրությունները համապատասխանում են միջազգային չափանիշներին23 մայիսի 2010 - 15:13 AMT PanARMENIAN.Net - «Այսօր ես եղել եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մի քանի ընտրատարածքներում, այցելել եմ տասնյակ ընտրատեղամասեր և կարող եմ նշել, որ ընտրություններն այստեղ շատ ակտիվ են ընթանում, կազմակերպված, միջազգային նորմերի շրջանակներում և առանց բողոքների»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է Աբխազիայի խորհրդարանի փոխխոսնակ Վյաչեսլավ Ցուգբան: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը ԼՂՀ-ից, Ցուգբայի խոսքով, բացի ինքնին ընտրություններից ԼՂՀ օրենսդրական դաշտը նույնպես համապատասխանում է միջազգային չափանիշներին: «Աբխազիան, Հարավային Օսեթիան, ԼՂՀ-ն ու Մերձդնեստրիան վաղուց արդեն ճանաչել են միմյանց անկախությունը և շատ սերտ համագործակցում են միմյանց հետ»,- ասել է Աբխազիայի խորհրդարանի փոխխոսնակը: Նա ավելացրել է նաև, որ ի սկզբանե ԼՂՀ-ն միջազգային ճանաչման ավելի շատ շանսեր ուներ, բայց այնպես ստացվեց, որ Աբխազիային ավելի վաղ ճանաչեցին, քան ԼՂՀ-ին: «Սակայն դա ոչ մի նշանակություն չունի, քանի որ Աբխազիան ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և երկու երկրների միջև համագործակցությունը բարձր մակարդակում է»,- ասել է նա: Արցախի Հանրապետություն 1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ: Ուշագրավ Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ | Ըստ ՌԴ ԱԳՆ–ի՝ ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմը բացասաբար կազդի ՀՀ անվտանգության վրա Նշվել է, որ դա կնպաստի հեռանկար ունեցող երիտասարդների արտահոսքին Women in Business of Armenia կոնֆերանս՝ Visa-ի և EBRD-ի կազմակերպմամբ Պանելային քննարկմանը մասնակցել է նաև Evoca-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Նա TED Talks ձևաչափով խոսել է «Նոր ղեկավարման ոճ: Թվային փոխակերպում» թեմայի շուրջ Ստանո․ Բլինքեն-Փաշինյան -Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չի լինելու «անվտանգության երաշխիքներին» ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու |