Խորհրդարանական ընտրությունները կարող են լուրջ ռեսուրս դառնալ Ղարաբաղի ժողովրդի համար24 մայիսի 2010 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Խորհրդարանական ընտրությունները շատ մեծ նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղի համար, և այն, որ դրանք տեղի են ունենում արդեն հինգերորդ անգամ ու բավական բարձր մակարդակով, կարող է լուրջ ռեսուրս դառնալ ԼՂՀ ժողովրդի համար թե’ պետականության հաստատման, թե’ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին այսօր Երևանում քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնեց հայ փորձագետ Սերգեյ Մինասյանը: Անդրադառնալով միջազգային կազմակերպությունների վերջին հայտարարություններին Արցախում կայացած խորհրդարանական ընտրությունների առիթով` Մինասյանն ասաց, որ նման հայտարարություններին հարկավոր է հանգիստ վերաբերվել, նշելով, որ անցյալ տարիների համեմատ դրանք այլևս այդքան կոշտ չեն: Երվանդ Բոզոյանն իր հերթին նշեց, որ վերջին 20 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղն ապացուցել է, որ որոշ երկրների համեմատ այն ավելի կայացած է: Ընդ որում, նա Ղարաբաղի հիմնահարցը համեմատեց Կոսովոյի խնդրի հետ` նկատելով, որ առանձնակի տարբերություն չի տեսնում: Նա նաև հույս հայտնեց, որ մոտ ապագայում ԱՄՆ-ն ու ԵՄ-ն կփոխեն իրենց դիրքորոշումը ԼՂՀ առնչությամբ և իրենց դիտորդներին կուղարկեն Լեռնային Ղարաբաղում կայանալիք հաջորդ ընտրություններին: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |