Այսուհետ Եվրոպայի հայկական կազմակերպությունները ավելի ակտիվ աջակցություն կցուցաբերեն ՀՀ պաշտպանական խնդիրների լուծմանը

PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ, Հայ բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի գրասենյակի տնօրեն Ալեքսի Գովչյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման հեռանկարները: ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել սփյուռքահայ կազմակերպությունների գործունեությունը:

Ալեքսի Գովչյանը հավաստիացրել է, որ Հայաստանի զինված ուժերը գտնվում են Սփյուռքի հայկական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում` նշելով, որ այսուհետ Եվրոպայի հայկական կազմակերպությունները ավելի ակտիվ աջակցություն կցուցաբերեն ՀՀ պաշտպանական խնդիրների լուծմանը, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---