Հայաստանի օմբուդսմենը քննարկում է կազմակերպել «Հեռուսատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ24 մայիսի 2010 - 22:06 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծում առկա վիճահարույց և տարակարծիք մեկնաբանությունների արժանացած դրույթների վերաբերյալ: Ինչպես հայտնել է PanARMENAIN.Net-ին ՀՀ օմբուդսմենի մամլո ծառայությունը, քննարկմանը մասնակցում էին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը, դիվանագիտական ներկայացուցչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք այլ շահագրգիռ անձիք: Հանդիպման ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդգծեց իր համար մտահոգության տեղիք տվող դրույթները, ինչպես նաև Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին փոխանցեց օրինագծի որոշ դրույթների վերաբերյալ մի շարք հասարակական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը: Շուրջ 2 ժամ տևած քննարկման ընթացքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրին իրենց մտահոգող դրույթների մասին մոտ երկու տասնյակ հարցադրումներ: Վերջիններիս հիմնականում պատասխանում էին Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը և ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը, որոնք ընդունեցին որոշ հարցադրումների իրավացիությունը, որոշների վերաբերյալ հայտնեցին իրենց անհամաձայնությունը և ներկայացրին պարզաբանումներ: Ըստ Ներսես Երիցյանի հնչեցված բոլոր խնդիրներն ու հարցադրումներն արձանագրվել են և առաջիկայում սպասվող քննարկումների ընթացքում դրանց վերաբերյալ կտրվեն համապատասխան սպառիչ մեկնաբանություններ: Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն առաջարկեցին բոլոր մտահոգող հիմնախնդիրների վերաբերյալ կազմել հարցաշար և գրավոր տեսքով ներկայացնել օրինագծի հեղինակներին: Էկոնոմիկայի նախարարը նշված առաջարկին դրական արձագանքեց և խոստացավ ներկայացնել իրենց դիրքորոշումն առաջիկա քննարկումներին, որոնց մասնակցության պատրաստակամություն հայտնեց նաև Արմեն Հարությունյանը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |