Փոխվում Է ԱՄՆ մուտքի արտոնագրերի միջնորդավճարի չափը27 մայիսի 2010 - 21:11 AMT PanARMENIAN.Net - H, L, O, P, Q և R տեսակի արտոնագրերի համար միջնորդավճարը կկազմի 150 ԱՄՆ դոլար, E տեսակի արտոնագրերի համար` 390 ԱՄՆ դոլար և 350 ԱՄՆ դոլար` K տեսակի արտոնագրերի համար: Արտոնագրի համար պետք է վճարել հարցազրույցի օրվա դրությամբ գործող միջնորդավճարի ամբողջ գումարը` անկախ այն հանգամանքից, թե վճարումը երբ է կատարվում: Օրինակ` եթե դուք վճարել եք 131 ԱՄՆ դոլար տուրիստական արտոնագրի համար և Ձեր հարցազրույցը լինելու է հունիս 4-ից հետո, ապա հարցազրույցի օրը դուք պետք է 9 ԱՄՆ դոլարի տարբերությունը վճարեք: Տուրիստական, ուսանողական և փոխանակման ծրագրերի արտոնագրերի համար դիմում ներկայացրած անձինք այդ տարբերությունը կարող են հարցազրույցի օրը վճարել դեսպանատանը: Իսկ եթե դուք վճարել եք 131 ԱՄՆ դոլար և դիմել եք H, L, O, P, Q կամ R տեսակի արտոնագրի համար և հարցազրույցի եք գնալու հունիսի 4-ից հետո, ապա կարող եք դիմել հյուպատոսական բաժնին էլ. փոստի consyerevan@state.gov հասցեով և կստանաք անհրաժեշտ հրահանգներ` տարբերությունը վճարելու վերաբերյալ: Միջնորդավճարի բարձրացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ըստ գործող օրենսդրության, պետքարտուղարությունը պետք է կարողանա ապահովել հյուպատոսական ծառայությունների ծախսածածկումը գանձված միջնորդավճարների հաշվին: Այս փոփոխություններով միջնորդավճարներն առավել ճշգրիտ կերպով են արտացոլում ծառայությունների իրական արժեքը: Այս կերպ անհատներին, կազմակերպություններին ու առանձին խմբերին ուղղակիորեն առնչվող այս ծառայությունների հետ կապված ծախսերը հոգում են գանձված միջնորդավճարների և ոչ թե հարկատուների միջոցների հաշվին: Միջնորդավճարների նախորդ փոփոխությունը տեղի էր ունեցել 2008թ.: Այս մասին հաղորդում է ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունը: Ուշագրավ Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ն աջակցում է բիենալեին ՀՀ մասնակցության 100-ամյակին նվիրված միջոցառմանը 1924-ի հունիսի 17-ին Մարտիրոս Սարյանի ջանքերով Հայաստանը մասնակցել է Վենետիկի 14-րդ միջազգային բիենալեին Միրզոյանը հանդիպել է ԵՄ որոշ երկրների դեսպանների հետ «Կարևոր է շարունակել համատեղ ինտենսիվ ջանքերը ԵՄ-ի հետ»,–գրել է նա Բագրատ սրբազան․ Մանդատներն անիմաստ վայր դնելն ինչի՞ն կծառայի, բայց հարցն օրակարգում է Սուրեն Պետրոսյանն չի մասնակցի հավաքին, քաղաքում չէ ԱԺ-ում լսումներ կանցկացվեն ԵՄ-ին անդամակցելու հայտի հարցով հանրաքվե անցկացնելու շուրջ «Այս հանրաքվեն չի նշանակելու, որ հաջորդ օրն իսկ Եվրամիության անդամակցելու հայտ ենք ներկայացնելու»,–ասել է Արման Բաբաջանյանը |