Ադրբեջանը բարդություններ ունի սեփական սահմանների մեծության և աշխարհագրության ընկալման հարցում28 մայիսի 2010 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Բաքվից հնչող պաշտոնական հայտարարությունները խոսում են այն մասին, որ Ադրբեջանը բարդություններ ունի սեփական սահմանների մեծության և աշխարհագրության ընկալման հարցում: Այս մասին լրագրողների հետ զրուցելիս հայտարարել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նրա խոսքերի համաձայն, խոսքը, բնավ, տխրահռչակ 20 տոկոսի մասին չէ, որ Ադրբեջանը կորցրել է Ղարաբաղի խաղաղ ազգաբնակչության դեմ իր իսկ սանձազերծած պատերազմում, այլ այն մասին է, որ Ռուսաստանի հետ պաշտոնական Բաքուն չի նողկում խոսել բողոքի լեզվով և ռուս պատգամավորներին հայտարարել անցանկալի անձինք (պերսոնա նոն գրատա): «Բաքվի սև ցուցակում արդեն հաշվառված են հարյուրավոր պատգամավորներ, դերասաններ, մարզիկներ և արտասահմանի քաղաքացիներ: Կասկածից դուրս է, որ ժամանակի ընթացքում այդ ցուցակը կընդարձակվի, իսկ ձեռնարկումը ընկալվելու է հումորով և սարկազմով», - ասելէ Դեմոյանը:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |