Ավարտվել է Լևոն Ջուլֆալակյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը![]() 31 մայիսի 2010 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 29-30-ը «Դինամո» մարզադահլիճում տեղի է ունեցել հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի անվան միջազգային երիտասարդական մրցաշար: 9-րդ միջազգային մրցաշարին մասնակցում էին 40 ըմբիշներ Հայաստանից, Ռուսաստանից և Վրաստանից: 8 քաշային կարգերից 6-ում հաղթող են դարձել հայ մարզիկները` Գոռ Ներսիսյան (55 ք/կ), Դավիթ Խաչատրյան (60 ք/կ), Գևորգ Սահակյան (66 ք/կ), Ռուբեն Ղարիբյան (74 ք/կ), Արթուր Ալեքսանյան (84 ք/կ), Էդուարդ Սողոմոնյան (96 ք/կ): 50 և 120 կգ քաշային կարգերում հաղթել են համապատասխաբար Տորնիկե Մախարաձեն (Վրաստան) և Վրեժ Հարությունյանը (Ռուսաստան): Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը Հայաստանում տեղի կունենա հոկտեմբերին, այն կնվիրվի Ստեփան Սարգսյանին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |