Այս նյութը ունի զարգացում: Կարդալ վերջին թարմացումը

Թուրքիայի արտգործնախարարությունը հետ է կանչել իր դեսպանին Իսրայելից

Թուրքիայի արտգործնախարարությունը հետ է կանչել իր դեսպանին Իսրայելից

PanARMENIAN.Net - Այն բանից հետո, երբ իսրայելյան նավերը բռնագրավեցին «Ազատության նավատորմի» վեց նավեր, որոնց թվում նաև` մեկ թուրքական նավ և ավելի քան 10 հոգի մահացավ, Թուրքիան նախազգուշացրեց Իսրայելին, որ տվյալ միջադեպը կարող է «անուղղելի հետևանքների» հանգեցնել երկրների հարաբերությունների համար: Ռազմական հարձակումից հետո Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը հետ կանչեց իր դեսպանին Իսրայելից: Իր հերթին Թուրքիայում Իսրայելի դեսպան Գաբբի Լևին կանչվեց Թուրքիայի ԱԳՆ այն բանից հետո, երբ հարյուրավոր մարդիկ հավաքվեցին Իսրայելի դեսպանատան դիմաց` ի նշան հարձակման դեմ բողոքի:

«Քաղաքացիական անձանց վրա հարձակմամբ Իսրայելը հերթական անգամ ցույց տվեց իր անհարգալից վերաբերմունքը մարդկային կյանքի ու խաղաղ նախաձեռնությունների հանդեպ: Մենք դատապարտում ենք այդ անմարդկային պրակտիկան: Իսրայելը պետք է պատասխանատվություն կրի նման վարքի հետևանքների համար, որն իրենից միջազգային իրավունքի խախտում է ներկայացնում»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ, հաղորդում է Hurriyet Daily News-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---