Հակոբ Չաքրյան. Իսրայելը չի զիջի Թուրքիային 3 հունիսի 2010 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Գազայի իրադարձությունները կապված են նրա հետ, որ Թուրքիան ձգտում է առաջատարի դեր ստանձնել իսլամական աշխարհում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Ըստ նրա, Թուրքիան միշտ ձգտել է առաջատարի դիրքի և այս միջադեպը ևս մեկ առիթ է դրա համար: Անդրադառնալով նրան, թե կբավարարի արդյոք Իսրայելը Թուրքիայի պահանջները` վնասի հատուցման, ներողության վերաբերյալ, հայ փորձագետն ասել է. «Հնարավոր է, ինչ-որ փոխհատուցում լինի տուժածներին, սակայն ելնելով իսրայելյան կողմի կոշտ դիրքորոշումից` կարելի է ասել, որ Իսրայելը հաստատ ներողություն չի խնդրի կատարվածի համար»: Ըստ նրա, սպառնալով Իսրայելին, Թուրքիան առանձնապես մեծ բան չի շահի: «Իսրայելն այն երկիրը չէ, որը կզիջի Թուրքիային»,-ասել է Չաքրյանը: Մեկնաբանելով «Ազատության նավատորմի» հետ կապված վերջին միջադեպը` հայ փորձագետն ասել է, որ կատարվածը լուրջ հետևանքներ չի ունենա: «Թուրքիան ստիպված կլինի հաշտվել ԱՄՆ-ի ու Իսրայելի դիրքորոշման հետ»,-ասել է Հակոբ Չաքրյանը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |