ԵՄ-ն կարող էր իր վրա վերցնել Գազա ուղևորվող նավերի բեռների հսկողությունը![]() 7 հունիսի 2010 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հայտարարել են, որ Եվրամիությունը կարող էր իր վրա վերցնել Գազա ուղևորվող նավերի բեռների հսկողությունը: Դա թույլ կտար ապահովել մարդասիրական օգնության առաքումը տարածաշրջան և միաժամանակ խափանել զենքի մաքսանենգությունը: «Մենք կարող ենք շատ արդյունավետ վերահսկել Գազայի հատված ուղորդվող նավերի բեռները»,- հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Բերնար Քուշները Փարիզում բրիտանացի գործընկեր Վիլյամ Հեյգի հետ կայացած հանդիպումից հետո: Քուշներն հիշեցրել է, որ անցյալում ԵՄ-ն արդեն օգնել է հսկողություն իրականացնել Ռաֆախ սահմանամերձ ՀԱԿ-ում` Գազայի հատվածի և Եգիպտոսի միջև: Քուշները և Վիլյամ Հեյգն անընդունելի են համարել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի նման երկու երկրների ԱԳՆ ղեկավարները կոչ են արել Իսրայելին համաձայնվել արյունահեղության միջազգային հետաքննությանը: Սակայն Իսրայելը նախկինի նման կտրականապես մերժում է նման հետաքննությունը: Միաժամանակ, Իրանը նախազգուշացրել է, որ կարող է ռազմածովային ստորաբաժանումներ ուղարկել Մահմեդական հեղափոխության պաշտպանների կորպուս` մարդասիրական օգնությամբ բեռնված նավատորմն ուղեկցելու համար, որը փորձում է ճեղքել Գազայի հատվածի իսրայելական շրջափակումը, քայլ, որի դեմ ամենայն հավանականությամբ հանդես կգա Իսրայելը, գրում է The Guardian-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |