Երեւանում տեղի կունենա Սոցինտերնի տարածաշրջանային ժողովը

PanARMENIAN.Net - Հունիսի 11-12-ը Երեւանում կկայանա Սոցինտերնի ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ Ծովյան երկրների հանձնախմբի ժողովը: ՀՅ Դաշնակցության կողմից հյուրընկալվող հանձնախմբի ժողովին մասնակցելու են տարածաշրջանից սոցիալիստական եւ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ, ներառյալ` Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ադրբեջանից, Ղրղզստանից, Բելառուսից, Մոլդովայից, Հունաստանից, Հունգարիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Շվեդիայից եւ Պաղեստինից: Հանձնախմբի նիստին կքննարկվեն մի շարք հարցեր, ներառյալ` տարածաշրջանում վերջին կարեւոր իրադարձությունները: Հանձնաժողովի համանախագահներն են ՀՅԴ Բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյանը եւ Հունգարիայից Ալեքսանդրա Դոբոլիին:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---