IzRus. Իսրայելի պրոֆեսորական կազմը պահանջում է ընդունել Հայոց ցեղասպանությունը![]() 9 հունիսի 2010 - 14:49 AMT PanARMENIAN.Net - «Մենք այլևս ոչ մի շահ չունենք, որը կարող է խանգարել Հայոց ցեղասպանության հարցում մեր դիրքորոշմանը», - նշվում է Իսրայելի վարչապետին ուղղված նամակում: Բար Իլանի և Ջորջթաունի համալսարանների իսրայելցի պրոֆեսորները դիմել են Բենիամին Նեթանյահուին` պահանջելով ընդունել թուրքերի իրագործած Հայոց ցեղասպանությունը նաև Անկարայից պահանջել դադարեցնել Հյուսիսային Կիպրոսի բռնազավթումը; «Իսրայել Հայոմ» թերթը գրում է, որ Բար Իլան համալսարանի պրոֆեսորներ Յոսկ Կացը, Դավիթ Ցուրիելը, Յակոբ Կացը և Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր Օֆեր Իսրայելին նամակ են հղել վարչապետ Բենիամին Նեթանյահուին: Նրանք պահանջում են մի շարք միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ, որպեսզի պատժեն նրան` Իսրայելի դեմ երեսպաշտական հարձակումների համար: «Թուրքիայի իշխանությունները, չնայած ստորագրված համաձայնագրերին, որոշել են միավորվել Իսրայելի ամենաոխերիմ թշնամիների հետ, որոնք կոչ են անում մեզ ոչնչացնել: Եկել է անսահմանափակ գործելու ժամանակը: Նախ` Իսրայելի կառավարությունը կարող է հրապարակայնորեն աջակցել հայերի պահանջին` թուրքերի իրագործած ցեղասպանության ճանաչման հարցում: Մենք այլևս որևէ շահ չունենք, որը կարող է խանգարել Հայոց ցեղասպանության հարցում մեր դիրքորոշմանը, և վերջապես, Իսրայելի կառավարությունը կարող է ընդունել բարոյապես ճիշտ որոշում այդ հարցում` Թուրքիային ստիպելով ընդունել իր պատասխանատվությունը», - նշվում է նամակում: Բացի այդ, պրոֆեսորների կարծիքով, պետք է Թուրքիայից պահանջել, որպեսզի Հյուսիսային Կիպրոսի բռնազավթման հարցում փոխզիջման գնան: Նամակի հեղինակները չեն մոռացել նաև քրդերին`պետք է աջակցել նրանց այն ակնկալիքներին, որոնք վերաբերում են Թուրքիայի հարավ-արևելքում ազգային ինքնավարության ստեղծմանը: Նամակում նշվում է նաև, որ պաշտոնական Իսրայելը պետք է խաղը վարի այն սկզբունքներով, ինչ որ թելադրում է Անկարան` Free Gaza նավատորմի սադրանքը կազմակերպելով: «Այսպիսով, մենք ցույց կտանք Թուրքիայի և այն երկրների երեսպաշտությունը, որոնք իրենց հռչակում են Մերձավոր Արևելքում «խաղաղության համար պայքարողներ», - գրում են պրոֆեսորները: Այս մասին հաղորդում է IzRus-ը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |