ԱԶԿ-ն նախապատրաստվո՞ւմ է արտահերթ ընտրությունների18 հունիսի 2010 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում իշխող Արդարության ու զարգացման կուսակցությունը հրապարակայնորեն բացառում է արտահերթ ընտրությունների հնարավորությունը, սակայն անհրաժեշտության դեպքում այնուամենայնիվ նախապատրաստվում է համազգային ընտրությունների: Ինչպես գրում է Today`s Zaman-ը, իշխող կուսակցության աղբյուրներն ասում են, որ ղեկավարությունը խնդրում է պատգամավորներին պատրաստ լինել վաղաժամ խորհրդարանական ընտրություններին ընթացիկ տարվա աշնանը: ԱԶԿ ներկայացուցիչը հաստատեց նաև, որ կուսակցությունը չի մտածում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, սակայն, նշել է, որ իրենք պատրաստ են նման զարգացումներին: ԱԶԿ-ն, հավանաբար, արտահերթ ընտրություններ կնշանակի, եթե Սահմանադրական դատարանը չեղյալ հայտարարի կառավարության ներկայացրած սահմանադրական բարեփոխումների փաթեթի 1-2 դրույթ: «Եթե Սահմանադրական դատարանը չեղյալ հայտարարի սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն, ապա նա ստիպված կլինի անել երկրի համար նույնը, ինչ անում են գեներալները հեղաշրջման ճանապարհով: Ճիշտ է, կառավարությունը կարող է անտեսել Սահմանադրական դատարանի որոշումը և ցանկացած դեպքում դնել այն հանրաքվեի, նունիսկ եթե դատարանը վճռի չեղյալ հայտարարել փաթեթը: Գերագույն Խորհուրդը լիազորություններ չունի օրենքները չեղյալ հայտարարելու համար»,-հայտարարել է ՍԴ զեկուցող Օսման Ջեմը: Ավելի վաղ, հունիսին ՍԴ-ն ընդունեց կառավարության դեմ գլխավոր ընդդիմադիր կուսակցության հայցը: Դատարանը հայտարարեց, որ կքննի բողոքարկումը նախատեսված կարգով: ԱԶԿ խմբակցության փոխնախագահ Բեքիր Բոզդաղը հայտարարեց, որ կուսակցությունը արտահերթ ընտրություններ չի հայտարարի միայն այն պատճառով, որ ՍԴ-ն կարող է չեղյալ հայտարարել բարեփոխումների փաթեթի 1-2 հոդված ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |