Անհրաժեշտության դեպքում եզդիները կրկին կկանգնեն հայ ժողովրդի կողքին22 հունիսի 2010 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եզդիները խստորեն դատապարտում են Ադրբեջանի կողմից թույլ տրված դիվերսիոն գործողությունները ԼՂՀ դեմ: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է Աշխարհի և Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը: «Մենք, զայրութով տեղեկացանք այս միջադեպի մասին: Ադրբեջանցիները շարունակում են դարեր ի վեր թուրք ժողովրդի կատարած ցեղասպանությունը: Հայաստանի և աշխարհի եզդիները դիմում են ամբողջ աշխարհին` պահանջելով պատժել նման գործողությունների հեղինակներին»,-ասաց նա: Ըստ նրա, Ղարաբաղը միշտ եղել և մնում է հայկական հող, և համարել դա ադրբեջանական տարածք չի կարելի: Ազիզ Թամոյանի գնահատմամբ, Իլհամ Ալիևը սանձազերծելով այդ գործողույթունը պետերբուրգյան հանդիպումից անմիջապես հետո, վիրավորանք հասցրեց ՌԴ ղեկավարությանը: Նա համոզված է., որ Ալիև- կրտսերը նախաձեռնում է նման քայլեր ոչ թե ելնելով ժողովրդի շահից, այլ սեփական աթոռը պահելու միտումով: «Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հայաստանի եզդիները ակտիվ մասնակցություն ունեցան և հայ ժողովրդի կողքին կանգնեցին այդ ծանր պահին: Մենք չենք վախենում պատերազմից և անհրաժեշտության դեպքում կրկին կկանգնենք մեր եղբայրների`հայ ժողովրդի կողքին»,-նշեց Աշխարհի և Հայաստանի եզդիների միության նախագահը: Անդրադառնալով եզդիների հանդեպ ՀՀ ղեկավարության վերաբերմունքին` Թամոյանն ընդգծեց, որ ի տարբերություն շատ մահմեդական երկրների, որտեղ ցանկանում են թուրքացնել եզդիներին, Հայաստանում նրանց վերաբերվում են հարգանքով և չեն փորձում ուծացնել: «Մեր 60 000 համայնքն ունի թերթ, ռադիոհաղորդում, գիր ու գրականություն»,-հայտարարել է Աշխարհի և Հայաստանի եզդիների միության նախագահը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |