ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԲԵԼՈՌՈՒՍ ՄԻՈՒԹՅԱՆԸ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՀԱՐՑԸ ՉԻ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ 1 հոկտեմբերի 2001 - 22:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահը հանդիպում է ունեցել ռուսաստանյան առաջատար ԶԼՄ-ների ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ, որոնք Երեւան են ժամանել Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու համար: Ռուսաստանյան լրագրողների հարցերին պատասխանելով, Ռոբերտ Քոչարյանը կրկին հաստատեց, որ Ռուսաստան-Բելոռուս միությանը Հայաստանի անդամակցելու հարցն այսօր քննարկման առարկա չի հանդիսանում: «Մենք ողջունում ենք Ռուսաստանի եւ Բլոռուսի Միությունը, որը հիմնվել է փոխշահագրգռվածությամբ: Մեր դեպքում այդպիսի հետաքրքրություն չկա»,- ասել է նախագահը: Միեւնույն ժամանակ Հայաստանի ղեկավարն ընդգծել է, որ դա բոլորովին չի խանգարում հայ-ռուսաստանյան երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ինչի ապացույցն է` վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքները:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |