Ռուսաստանի ջավախահայությունը կոչ է անում Հայաստանին ճանաչել Արցախի անկախությունը

PanARMENIAN.Net - G8 գագաթնաժողովի ընթացքում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների` Լեռնային Ղարաբաղի մասին հայտարարության հետ կապված Ռուսաստանի ջավախահայությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին ճանաչել ԼՂՀ անկախությունը: «Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության անհապաղ ճանաչման փաստարկներից մեկն այն է, որ դժվար թե աշխարհում ինչ-որ երկիր ճանաչի ԼՂՀ անկախությունը Հայաստանից առաջ»,- ասվում է հայտարարության մեջ: Փաստաթղթի հեղինակները կարծում են, որ, այն փաստը, որ Հայաստանը չի շտապում առաջինը ճանաչել ԼՂՀ անկախությունը, համաշխարհային հանրության կողմից գնահատվում է որպես այդ ճանաչման իրավական հիմնավորման բացակայություն:

«Հրաժարվելով ճանաչել ԼՂՀ անկախությունը`Հայաստանն ակամայից Ադրբեջանին և համաշխարհային հանրությանը հասկացնում է, որ այդ հարցում հնարավոր են փոխզիջումներ»,- ասվում է հայտարարությունում: Ռուսաստանի ջավախահայությունը նաև նշում է, որ եթե Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը, ապա նա տեղի չի տա տարբեր անիմաստ բանակցությունների համար: «Համաձայն գործող միջազգային նորմերի, ԼՂՀ անկախության հռչակումն այլ պետությունների կողմից ճանաման կարիք չունի, և դրա համար ոչ մի իրավական խոչընդոտ չկա: Կարևոր է ուշադրություն դարձնել, որ ԼՂՀ անկախության ճանաչման ձգձգումը Ստեփանակերտին բանակցային գործընթացնից դուրս մղելու և բանակցությունները ԼՂՀ-ի փոխարեն Հայաստանին պարտադրելու հիմնական պատճառներից էր»,- ընդգծում են հայտարարության հեղինակները:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման ու Նիկոլյա Սարկոզին Կանադայում ընթացող G8 գագաթաժողովում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել:

Հայտարարությունում ասվում է. «Մենք`ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներս հաստատում ենք մեր աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների հիման վրա վերջնական համաձայնագրի մշակման հարցում: Մենք ողջունում ենք այն փաստի ճանաչումը, որ հստակ կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի և Ակվիլայում 2009 թվականի հուլիսին մեր կատարած հայտարարության վրա, որոնք պարունակում են Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքների վերադարձը, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը` անվտանգության ու ինքնավարության երաշխիքով և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև միջանցքը: Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը պարզ կլինի ավելի ուշ` բնակչության կամքի արտահայտման ճանապարհով»:

 Ուշագրավ
Գերմանիայի կանցլերն առաջիկա օրերին պարբերաբար կորոնավիրուսի թեստ կհանձնի
Քաղաքացիներին հրահանգվել է մնալ տանը, դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում
Կազմակերպությունը նաև տեսանյութ է հրապարակել
«Ես նույնպես վախենում եմ, բայց ոչ թե խանութ, այլ աշխատանքի գնալուց»,- ասել է նա