Հայաստանը մասնակցում է Black Sea CBC առաջին նիստին28 հունիսի 2010 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Բաթումիում ընթանում է Եվրամիության Սևծովյան ավազանի Երկրների սահմանակցային համագործակցության ծրագրի (Black Sea CBC) կառավարող կոմիտեների առաջին նիստը: Նիստի նախաձեռնողն ու կազմակերպիչը եվրոպական ու եվրոատլանտյան կառույցներ ինտեգրման գծով Վրաստանի պետնախարարի աշխատակազմն է` Աջարիայի կառավարության աջակցությամբ: Սահմանակցային համագործակցության ծրագիրն իրականացվում է Եվրոպական Հարևանության քաղաքականության շրջանակներում և նպատակ ունի տարածաշրջանային նախագծերի իրականացման ճանապարհով աջակցել Սևծովյան տարածաշրջանում համագործակցության զարգացմանը: Ծրագիրը նախատեսում է աջակցություն տեղական ներկայացուցչություններին, քաղաքապետարաններին, ոչ կառավարական սեկտորին և ընդգրկում է այնպիսի առաջնայնություններ, ինչպիսիք են տուրիզմի զարգացումը, շրջակա միջավայրի պահպանությունը, համագործակցությունը մշակույթի և կրթության ոլորտում, էներգետիկան և տրանսպորտը: Ծրագիրը միավորում է Սևծովյան ավազանի 10 երկրներին` Հայաստան, Վրաստան, Ռումինիա, Բուլղարիա, Հունաստան, Ուկրաինա, Թուրքիա, Մոլդովա, Ռուսաստան և Ադրբեջան: Նիստի ընթացքում նախատեսվում է որոշել ընտրության ընթացակարգերն ու իրականացնել առաջիկա նախագծերն ու 2010-2011թթ. գործողությունների ծրագիրը, հաղորդում է Գրուզիա-Օնլայնը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |