Խորեն Գևորը կմենամարտի WBA վարկածով չեմպիոնի գոտու համար

Խորեն Գևորը կմենամարտի WBA վարկածով չեմպիոնի գոտու համար

PanARMENIAN.Net - Խորեն Գևորը (Գերմանիա, 31-4-0, 16 ԿՕ) Սեբաստյան Զբիկի փոխարեն (Գերմանիա) կմենամարտի Դմիտրի Սարտիսոնի հետ (Գերմանիա, 26-1-0, 17 ԿՕ) նրա WBA վարկածով գոտուն տիրանալու համար: Գևորը փոխել է իր քաշային կարգը և բարձրացել երկրորդ միջին քաշային կարգ (մինչև 76,2 կգ):

Խորեն Գևոր - Դմիտրի Սարտիսոն չեմպիոնական մենամարտը կկայանա հուլիսի 31-ին Համբուրգում (Գերմանիա), նույն օրը կմենամարտեն նաև Սեբաստյան Զբիկն ու Խորխե Սեբաստյան Հեյլանդը: Մեկ այլ հայ բռնցքամարտիկ, առաջին թեթև քաշային կարգում (մինչև 59 կգ) Եվրոպայի չեմպիոն Լյովա Կիրակոսյանը, որը ներկայացնում է Ռուսաստանը, իր հաջորդ մենամարտը կանցկացնի հուլիսի 16-ին: Կիրակոսյանի հակառակորդը կլինի իսպանացի Ֆրանսիսկո Նոխալեսը: Կիրակոսյանի ու Նոխալեսի մենամարտը տեղի կունենա Տուլոնում (Ֆրանսիա):

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---