ReAnimania փառատոնում առանձին ծրագրով կցուցադրվեն Սերժ Ավեդիկյանի ֆիլմերը![]() ![]() PanARMENIAN.Net - ReAnimania անիմացիոն ֆիլմերի փառատոնում առանձին ծրագրով կցուցադրվեն Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու» մրցանակակիր Սերժ Ավեդիկյանի անիմացիոն ֆիլմերը: Այդ մասին հայտարարել է ReAnimania միջազգային անիմացիոն ֆիլմերի կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Վրէժ Քասունին հունիսի 29-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում: Ըստ նրա, տեղի կունենան Սերժ Ավեդիկյանի անիմացիոն ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը, այդ թվում կցուցադրվի նաև աղմկահարույց «Շների կղզին» ֆիլմը: Քասունին նշել է նաև, որ հայկական մուլտիպլիկացիան վերածնվում է: Դրա վկայությունն են հայկական անիմացիոն ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները Եգիպտոսում` Ալեքսանդրիայի գրադարանում, ինչպես նաև Գերմանիայում և Ֆրանսիայում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |