Հայաստանում ստեղծվել է որակի ասոցիացիա 8 հուլիսի 2010 - 20:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի գործատուների միության նախաձեռնությամբ ստեղծվել է «Որակի ասոցիացիա» գործատուների ճյուղային միությունը: «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ընտրվել է Հայաստանի «Որակի ասոցիացիայի» միության նախագահ: Այս մասին հուլիսի 8-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը: Մամուլի ասուլիսին մասնակցել են նաև աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Հենրիխ Մոլլերը և Կիպրոսի ձեռներեցների միության նախագահ Թեոդորոս Ջիովանին: Միության նպատակն է ակտիվորեն մասնակցել երկրում որակի ենթակառուցվածքների բարեփոխման ռազմավարության մշակմանը և որակի բնագավառում միջազգային առաջավոր փորձի ուսումնասիրմանը և տեղայնացմանը: «Մեր ընկերության որդեգրած սոցիալական ռազմավարությունը իր մեջ ներառում է բազմաթիվ ուղղություններ և Հայաստանի «Որակի ասոցիացիայի» միության ստեղծման գործընթացին աջակցելը մենք դիտարկում ենք որպես ընկերության իրականացվող սոցիալական ծրագրերից մեկը: Երկրի ապագան մեծապես կախված է տնտեսության արդյունավետ կառավարումից և համաչափ զարգացումից. դրան նպաստելը մեծ պատիվ է «ԱրմենՏել» ընկերության համար: Որպես միությունը նախագահող ընկերություն, հավաստիացնում ենք, որ ակտիվորեն կաջակցենք այս ծրագրի արդյունավետ իրականացմանը»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը: Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Հենրիխ Մոլլերը ողջունել է ասոցիացիայի ստեղծումը, նշելով, որ սա լուրջ իրադարձություն է, որը կխթանի և մեծապես կնպաստի միջազգային համակարգին Հայաստանի որակի կառավարման համակարգերի զարգացմանը և ինտեգրմանը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | «Արամ Խաչատրյան» համերգասրահը կվերանորոգվի․ Մոտ 123 մլն դրամ կհատկացվի Նախատեսվում է ունենալ նաև փոքր սրահ՝ առանձին մուտքով Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացներին մասնակցելու համար գրանցման մեկնարկը նույնպես տրվել է Խոսնակը հերքել է Բաքվում կայանալիք COP29–ին Փաշինյանի մասնակցության մասին լուրերը «Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»,–ասել է նա Փաշինյան․ ԱՕԿՍ-ի շենքում խանութ, սրճարան, ռեստորան բացելու սահմանափակում չկա Նա նշել է, որ միակ սահմանափակումը, որ դրվել է, այն է, որ շենքի մշակութային բովանդակությունը չվնասվի |