Կլաուդիա Կարդինալե. Ես խաղացել եմ աշխարհի ամենագրավիչ դերասանների հետ, սակայն երբեք չեմ հայտնվել նրանց ծուղակում![]() ![]() PanARMENIAN.Net - «Եթե ինձ կրկին առաջարկեին խաղալ Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմում, ես ոչինչ չէի փոխի դերի մեջ, քանի որ հայտնի փաստ է, որ հայերն ու իտալացիները շատ նման են, այդ թվում նաև` արտաքնապես»,-հայտարարել է հայտնի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն հուլիսի 12-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում: Պատասխանելով այն հարցին, թե որ կերպարն է նրան ավելի բնորոշ` սրտակերի թե համեստ հայ մոր, դերասանուհին նշել է, որ եթե սովորական մարդը մեկ կյանք է ապրում, ապա նա ապրել է 130-ը: «Սակայն, դերասանուհին պետք է շատ ուժեղ լինի` չկորցնելու համար սեփական անձը դերերի այդ հորձանուտում»,-ասել է Կլաուդիա Կարդինալեն: Նա հավելել է նաև, որ դերը խաղալիս, դերասանուհին պետք է անի այն, ինչ պահանջում է ռեժիսորը և կերտի նրա ստեղծած կերպարը: Կլաուդիա Կարդինալեն նշել է, որ նա չունի նախընտրած ժանր կինոյում, քանի որ շատ է սիրում կերպարանափոխվել և նույիսկ զուգահեռ նկարահանվել երկու շատ տարբեր ֆիլմերում: Անդրադառնալով իր հանրահայտ գործընկերներն` դերասանուհին նշել է. «Ես բախտ եմ ունեցել խաղալ աշխարհի ամենգրավիչ դերասանների հետ, սակայն երբեք չեմ հայտնվել նրանց ծուղակում»: «Ես կխաղայի նաև հայ ռեժիսորների ֆիլմում, եթե լավ սցենար լինի»,-ասել է դերասանուհին` կատակով ավելացնելով, որ չէր կարողանա խաղալ մի ֆիլմում, որի սցենարը հայերեն գրված լիներ: Գնահատելով «Ոսկե ծիրան» փառատոնը` Կլաուդիա Կարդինալեն նշել է, որ իր 52-ամյա կարիերայի ընթացքում նա բազմափիվ կինոփառատոների է մասնակցել և հայկական կինոփառատոնը շատ դուր եկավ նրան. «այն լավ է կազմակերպված, հյուրերին շատ ջերմ են ընդունում, միակ խնդիրը սաստիկ շոգն է»: «Հայաստանում ինձ շատ գրքեր նվիրեցին երկրի մշակույթի ու ավանդույթների մասին, երբ վերադառնամ Ֆրանսիա, անպայման կընթերցեմ դրանք: Նաև կդիտեմ հայկական ֆիլմերը, մի քանիսը դրանցից ինձ հաջովեց դիտել փառատոնի շրջանակներում»,-ասել է հայտնի դերասանուհին: ![]() ![]() «Ոսկե ծիրան» «Ոսկե ծիրան» մրցանակաբաշխությունն անցկացվում է 2002 թ. մարտի 4-ից: Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստի եւ գիտության ազգային ակադեմիայի ամենամյա մրցանակաբաշխությունն է, որի հիմնական նպատակն է` աջակցել ազգային կինեմատոգրաֆիային, պահպանել մշակութային ինքնատիպությունը, պրոպագանդել ռուսական եւ արտասահմանյան լավագույն ֆիլմերը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |