Ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը Հայաստանում նվազում է13 հուլիսի 2010 - 14:06 AMT PanARMENIAN.Net - 2010 թ. առաջին 6 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում գրանցվել է 851 Ճանապարհատրանսպորտային պատահար (ՃՏՊ), որոնց հետևանքով զոհվել է 117 մարդ, 1152-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը, 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ ՃՏՊ-ների թիվը նվազել է 15-ով, զոհերի թիվը` 33-ով: Նա նշեց նաև, որ ինչպես 2009 թվականին, այնպես էլ այս տարի արձանագրվել է ՃՏՊ հեևանքով զոհերի քանակի նվազում: Ինչ վերաբերում է ՃՏՊ կանոնների խախտման դեպքերին, ապա այս տարվա վեց ամիսների ընթացքում ճանապարհային ոստիկանությունն ՀՀ տարածքում արձանագրել է 352 958 կանոնների խախտման դեպքեր: «Կանոնների խախտման քանակը նախորդ տարվա համեմատությամբ այս տարի 47 հազարով ավելացել է»,-նշեց ոստիկանության գնդապետը: Նորիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ հուլիս-օգոստոս ամիսներին մայրաքաղաքից դեպի հանգստյան գոտնիներ տանող ճանապարհները լինելու են ճանապարհային ոստիկանության հատուկ հսկողության տակ: Ոստիկանության գնդապետը նաև հաղորդեց, որ մինչ տարեվերջ կավարտվեն մայրաքաղաքում ճանապարհների գծանշման և տեսախցիկների տեղադրման աշխատանքները: Ուշագրավ Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար Փրկարարները տարհանել են Արագած լեռան վրա մոլորված 13 իրանցու Ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս Փաշինյանը՝ Սունակին․ ՀՀ-ն ուզում է խորացնել գործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ Նա կարևորել է ՄԹ աջակցությունը Հայաստանում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներին Խուզարկվում է gg տաքսի ծառայության գրասենյակը ՔԿ–ի –ց ասել են, որ քրեական վարույթ կա նախաձեռնված |