«Սևանա լիճ» մրցաշարի առաջատար Արման Փաշիկյանը կիսել է միավորները Պավել Պոնկրատովի հետ

«Սևանա լիճ» մրցաշարի առաջատար Արման Փաշիկյանը կիսել է միավորները Պավել Պոնկրատովի հետ

PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ին Մարտունիում տեղի է ունեցել «Սևանա լիճ» շախմատի փառատոնի 3-րդ տուրը: 4 պարտիաներն ավարտվել են ոչ ոքի: Միավորները կիսել են Պավել Պոնկրատով (Ռուսաստան)- Արման Փաշիկյան, Սամվել Տեր-Սահակյան- Տիգրան Պետրոսյան, Ավետիք Գրիգորյան- Գոպալ Գիտա Նառայանան (Հնդկաստան), Լուկա Լենիչ (Սլովենիա)-Մաքսիմ Մալթակով (Ռուսաստան) զույգերը: Դավիթ Հարությունյան (Վրաստան)- Ռոբերտ Հովհաննիսյան պարտիան ավարտվել է Հովհաննիսյանի օգտին:

3-րդ տուրից հետո աղյուսակը շարունակում է գլխավորել 2009-ի Հայաստանի չեմպիոն Արման Փաշիկյանը (2.5 միավոր), Ռոբերտ Հովհաննիսյանը 2-րդ տեղում է (2.5 միավոր), Մաքսիմ Մատլակովը 2 միավորով 3-րդն է:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---