«Սևանա լիճ» մրցաշարում Արման Փաշիկյանն ու Տիգրան Պետրոսյանը միավորները կիսեցին17 հուլիսի 2010 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Մարտունիում շարունակվում է «Սևանա լիճ» շախմատի միջազգային մրցաշարը: Հուլիսի 16-ին տեղի ունեցավ 6-րդ տուրը, որից հետո մրցման առաջատարներ Տիգրան Պետրոսյանն ու Արման Փաշիկյանը կիսեցին միավորները: Ոչ ոքի ավարտվեց նաև Դավիթ Հարությունյան (Վրաստան) – Սամվել Տեր-Սահակյան և Գոպալ Գիտա Նարայանան (Հնդկաստան) – Մաքսիմ Մատլակով (Ռուսաստան) պարտիաները: Լուկա Լենիչը (Սլովենիա) հաղթել է Ավետիք Գրիգորյանին, իսկ Պավել Պոնկրատովը (Ռուսաստան) –Ռոբերտ Հովհաննիսյանին: Փաշիկյանը թեև միավորներ կորցրեց (4,5 միավոր), սակայն դեռևս գլխավորում է մրցաշարի աղյուսակը, Տիգրան Պետրոսյանը նույնպես ունի 4,5 միավոր և երկրորդ տեղն է գրավում: Ռոբերտ Հովհաննիսյանը նրանցից հետ է մնում մեկ միավորով: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |