Ստամբուլի դատարանը մերժել է Հրանտ Դինքի հիմնադրամի հայցը21 հուլիսի 2010 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Հրանտ Դինքի հիմնադրամը հայցադիմում է ներկայացրել Ստամբուլի 9-րդ շրջանի վարչական դատարանին: Հայցադիմումով հիմնադրամը պահանջում է թուրքական դպրոցներում չցուցադրել “Blonde Bride—The Inner Face of the Armenian Problem Documentary” ֆիլմը, որը հակահայկական բովանդակություն ունի և խեղաթյուրում է 1915 թ. Հայոց ցեղասպանության փաստերը: Դատարանը մերժել է հայցը`մերժումը հիմնավորելով այն բանով, որ վեց մասից բաղկացած հակահայկական ֆիլմի ցուցադրումը պարտադիր չէ: Ֆիլմը պատրաստել է Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ն: Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան Ֆ. Չեթինի խոսքերի համաձայն, Ստամբուլի ազգային կրթության վարչությունն այդ ֆիլմն ուղարկել է դպրոցներ` կարգադրելով այն պարտադիր ցուցադրել: Նա նաև նշել է, որ ֆիլմը հայերի հանդեպ թշնամանք է սերմանում երեխաների մեջ, դրանով նպաստելով սխալ հոգեբանական զարգացմանը: «Ֆիլմում հատվածներ կան, որոնցում գլուխատված դիակներ են ցուցադրվում, ինչպես նաև հայկական դպրոցներում երդման արարողություն, որի ընթացքում հայ աշակերտները երդվում են վրեժխնդիր լինել թուրքերից: Մենք բողոքարկելու ենք դատարանի որոշումը», - ընդգծել է Չեթինը: Ֆիլմի ռեժիսոր Իսմայիլ Ումաջայի խոսքերի համաձայն, այդ վավերագրական ֆիլմի խորհրդատուներն են եղել թուրքական 15 հետազոտական կենտրոնների գիտնականներ: Ֆիլմում օգտագործվել են 11 երկրների արխիվները, գրում է Hurriyet Daily News-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |