EAFJD. «ԼՂՀ-ն ավելի մեծ հնարավորություն ունի միջազգային ճանաչման հասնելու, քան Կոսովոն»![]() ![]() PanARMENIAN.Net - ԼՂՀ-ն ավելի մեծ հնարավորւթյուն ունի միջազգային ճանաչման հասնելու, քան Կոսովոն: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Եվրոպայի հայկական դաշնության (EAFJD) նախագահ Հիլդա Չոբոյանը: Նրա խոսքերի համաձայն, Կոսովոյի և Ղարաբաղի միջև տարբերությունն այն է, որ Կոսովոյի հարցը մինչև անկախության հռչակումը` քաղաքականապես արդեն որոշված էր: Հենց այդ պատճառով, Չոբոյանի կարծիքով, Սերբիայից Կոսովոյի անկախացման իրավական լեգիտիմության հաստատումն այնքան էլ բարդ չէր: «Միջազգային իրավունքի համաձայն, ժողովուրդներն ինքնորոշման իրենց իրավունքը կարող են իրականություն դարձնել միայն այն դեպքում, եթե նրանք այլ պետության կողմից ազգային խտրականության են ենթարկվել: Ղարաբաղի հարցում հենց այդպես էլ եղել է: Ավելի քան 70 տարի Ադրբեջանը խտրական քաղաքականություն է վարել Ղարաբաղի հայերի նկատմամբ», - ասել է EAFJD նախագահը: ՄԱԿ-ի միջազգային դատարանը Հաագայում օրինական է ճանաչել Կոսովոյի անկախության հռչակումը: Դատարանի որոշման համաձայն, 2008 թ. փետրվարի 17-ին Կոսովոյի անկախության հռչակումը «միջազգային իրավունքին չի հակասում»: ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշման հրապարակումը հուլիսի 22-ին ուղիղ եթերով ցուցադրել են խոշորագույն հեռուստակայանները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |