Բակո Սահակյանն ընդունել է միջազգային երաժշտական փառատոնի մի խումբ մասնակիցների30 հուլիսի 2010 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 29-ին ընդունել է «Տնջրե» երիտասարդ կատարողների միջազգային երաժշտական փառատոնի մի խումբ մասնակիցների: Երկրի ղեկավարը կարեւորել է նման միջոցառման անցկացումն Արցախում՝ այն համարելով նշանակալի իրադարձություն ինչպես հանրապետության կյանքում, այնպես էլ տարբեր երկրների հետ մշակութային կապերի ստեղծման ու ամրապնդման գործում: Բակո Սահակյանը նշել է, որ մշակութային ոլորտը մեր հանրապետության զարգացման առանցքային ուղղություններից մեկն է եւ հանդիսանում է Արցախը արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու լավագույն միջոցներից մեկը: Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |