Հայաստանյան մաքսային համակարգը ստեղծում է սեփական կինոլոգիական կենտրոն 3 օգոստոսի 2010 - 19:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանյան մաքսային համակարգը ստեղծում է սեփական կինոլոգիական կենտրոնը: Հեղինակավոր աշխատանքի են շտապել արտասահմանից ժամանած մասնագետ-շները: Իսկ նրանք հասարակ շներ չեն. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն նախապատվությունը տալիս է հատուկ կուրսեր անցած և վերապատրաստված շներին: Մաքսավոր-խուզարկուները հատուկ վերապատրաստում են անցել Լեհաստանի ոստիկանությանը պատկանող կինոլոգիայի դպրոցում, որը 50 տարվա պատմություն ունի և հայտնի է բարձրակարգ մասնագետներով: ՀՀ ՊԵԿ այս քայլը մաքսային ծառայության համակարգի հերթական բարեփոխումն է, որն ուղղված է արդյունավետ հսկողական մեխանիզմների կատարելագործմանը: Դեռևս Հայաստան կատարած այցի ժամանակ Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան ընդգծել էր, որ մտադիր են տարածաշրջանում հենց Հայաստանը դարձնել օրինակելի պետություն, և մաքսային ընթացակարգերի բարեփոխման ոլորտում նրա ձեռք բերած փորձը ներկայացնել մյուս երկրներում: Կ. Միկուրիան նկատել է, որ հայաստանյան մաքսային ծառայության ղեկավարությունը մեծ ցանկություն ունի կատարելագործելու և' մաքսային ընթացակարգերը, և' հսկողական մեխանիզմները` շարունակելով դրանք համապատասխանեցնել միջազգային չափանիշներին: «Մեր երկրի մաքսային ծառայությունում աշխատելու ցանկություն ունեցող շները վերապատրաստումից հետո լիրաժեք պատրաստ են անցնելու ծառայության տարբեր մաքսատներում»,- լրագրողներին հայտնել է ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության կինոլոգիական խմբի ղեկավար Կարեն Հակոբյանը: Պետեկամուտների կոմիտեն, բնականաբար, արել է հնարավորը` խուզարկու շներին արժանավայել պայմաններում դիմավորելու համար: Պակաս կարևոր չէ նաև շների տերերի` հայ կինոլոգների վերապատրաստումը, ինչը ևս կատարվել է միջազգային չափանիշներին համապատասխան: Մաքսավոր-կինոլոգները ևս Լեհաստանում են վերապատրաստվել` յուրաքանչյուրն իր շան հետ: ՊԵԿ համակարգում աշխատանքի անցնող շները մասնագիտացել են հիմնականում թմրանյութ հայտնաբերելու ուղղությամբ: Հետագայում մաքայինի կինոլոգիական կենտրոնը կունենա նաև պայթուցիկ հայտնաբերող շներ: Կինոլոգիական խմբի ղեկավարի տվյալներով` Լեհաստանում շների վարժեցումն ընթացել է լավագույն տեխնիկայով զինված մարզասրահում` հարմարեցված հատուկ շների համար: Մինչ դասընթացը յուրաքանչյուր շուն հատուկ փորձություն է անցել, ինչի միջոցով որոշվել է նրա առողջական վիճակը, մաքսայինում ծառայելու ունակությունների մակարդակը: Փորձությունից հետո աչքի ընկած ապագա մասնագետներն անուն են ստացել և գրանցման հատուկ համար: Վերապատրաստումն ընթացել է եղանակային տարբեր պայմանների համար հարմարեցված տարածքում, որը հագեցած է եղել անգամ շների լոգարանով: Դասընթացի ավարտին և’ կինոլոգներին, և’ մասնագետ-շներին տրվել է համապատասխան որակավորման վկայական, որը համապատասխանում է NATO–ի` Հյուսիսատլանտյան դաշինքի չափանիշներին: Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |